ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

Վարորդին վճարվել է 65000 դրամ աշխատավարձ, 35000 էլ իմ սեփական միջոցներից եմ տրամադրել՝ պլյուս վառելիքի գումար՝ մոտ 100000 դրամ. Գյուղապետը պարզաբանում է

282.6kviews

Այսօր azatutyun.am-ը տեսանյութ էր տարածել այն մասին, որ Արարատի մարզի Այնթապ համայնքում երեխաներին դպրոց և մանկապարտեզ տեղափոխող ավտոբուսը, որ, ինչպես նշվում է տեսանյութում, ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի միջոցներով էր սպասարկվում, այլևս չի գործելու: Այնթապի գյուղապետն էլ՝ ի պատասխան բողոքող երեխաների ու ծնողների ասաց, որ այդ ամենը ֆինանսավորում էր ինքը, որն այլևս չի կարողանում անել՝ միջոցների սղության պատճառով և նաև Մշակույթի տունն է կառուցում, իսկ Մուրադ Մուրադյանն այս ամենի հետ ոչ մի կապ չունի:

gmpress.am-ը կապ հաստատեց Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանի հետ՝ վերոնշյալի թեմայի շուրջ մանրամասներ իմանալու համար, ինչին գյուղապետը պատասխանեց. «Մուրադ Մուրադյանն այս ամենի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի, դա աբսուրդ է , նա անգամ չգիտի, որ նման ավտոբուս գոյություն ունի. հեշտ է երեխաներին սովորեցնել անուններ հնչեցնել, որոնց, բնականաբար նրանք չէին էլ կարող ճանաչել: Համայնքի բյուջեից վարորդին վճարվել է 65000 դրամ (85000 պահումներով)աշխատավարձ, 35000 դրամ էլ իմ սեփական միջոցներից եմ տրամադրել՝պլյուս վառելիքի գումար՝ մոտ 100.000 դրամ, որով նա կարողանում էր վարել մեքենան օրական մոտավորապես 20 կմ՝ ամբողջ մանկապարտեզի, երկու դպրոցների երեխաներին տեղ հասցնելով և նաև հետ տանելով: Քանի որ հիմա այլևս չեմ կարողանում վարորդին այդ լրացուցիչ գումարները տրամադրել՝ նա էլ 65000 դրամով չի ուզում աշխատել, ինչպես ինքն է ասում,այդ գումարը անգամ գազի ծախսին չի բավականացնում: Ես հարցազրույցի մեջ էլ նշեցի, որ նա չի կարողանում այդքան գումարով աշխատել, երբ վառելիքի ծախսն էլ ինքը պետք է հոգա: Հիմա Մշակույթի տուն ենք կառուցում և բոլոր գումարները խնայում ենք, ուղղում հենց այս նպատակի համար»:

Հարցին ի պատասխան, թե ի վերջո այս խնդրին հնարավոր է արդյոք որևէ լուծում տալ՝ համայնքի ղեկավարը պատասխանեց. «Ես իրենց ասացի, որ 65000 դրամ կարող եմ տրամադրել: Ոչ մեկն էլ այդ գումարով ու պայմաններով չի աշխատի: Դա հասարակ հաշվարկ է, որը չի տեղավորվում այդ գնի սահմաններում»:

Leave a Response