Միջազգային

«Վնուկովո»-ի օդային տարածքը փակվել է․ պատճառը դեպի Մոսկվա թռչող անօդաչուն է

175views

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի օդային տարածքը փակվել է։ Չվերթների ժամանումներն ու մեկնումները հետաձգվել են, որոշ չվերթներ վերահղվել են այլ օդանավակայաններ։ Այս մասին հայտնում է «Վնուկովո»-ի մամուլի ծառայությունը։

 

ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ երկինքը փակվել է դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարքի պատճառով։

 

«Օդանավակայանի վերահսկողությունից դուրս պատճառներով «Վնուկովո»-ն ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել 9:40-ից օդանավերի ընդունման և բաց թողնման համար: Անվտանգության նկատառումներից ելնելով` թռիչքների մի մասը վերահղվել է Մոսկվայի ավիացիոն հանգույցի այլ օդանավակայաններ»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Leave a Response