Արժեքներ

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ

18.4kviews

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ապրիլի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի ընթերցասրահում (վարչական մասնաշենք, 3-րդ հարկ) կբացվի «Ֆրանսերեն հնատիպ գիրքը Հայաստանի ազգային գրադարանում» խորագրով գրական ցուցադրությունը, տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

Ցուցադրվող նյութերի մեջ ընդգրկված են ֆրանսերեն բառարաններ, պատմական գրականություն, ճանապարհորդական նյութերի ժողովածուներ, ֆրանեսերեն հնատիպ գրքեր։ Գրականությունը կներկայացնի Անձեռնմխելի գրականության բաժնի աշխատակից Ասպրամ Աշուղյանը։

Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, գրադարանի փոքր դահլիճում (Թամանյանական մասնաշենք) «Ֆրանսալեզու կանադական գրականության ակունքները և զարգացումը» թեմայով դասախոսություն կկարդա Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Հասմիկ Այվազյանը։

Ապրիլի 28-ին՝ ժամը 14։00-ին, գրադարանում (Թամանյանական մասնաշենք, մեծ ցուցասրահ) կբացվի «Ֆրանսիական մանկական գրականությունը Հայաստանի ազգային գրադարանում» խորագրով գրականության ցուցադրությունը։ Միաժամանակ կկայանա հանդիպում թարգմանչուհի, արձակագիր Նվարդ Վարդանյանի հետ։

Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, գրադարանի Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ընթերցասրահում (Թամանյանական մասնաշենք, 3-րդ հարկ) տեղի կունենան «Ֆրանսահայ օֆորտիստ Էդգար Շահին» խորագրով զեկուցում և ալբոմային հրատարակությունների ցուցադրություն (զեկուցող՝ Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի աշխատակից Լուսինե Հիշեյան):

Leave a Response