Միջազգային

Ֆրանսիան կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան, Իսրայել և Լիբանան մեկնելուց

141views

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան, Իսրայել և Լիբանան այցելություններից՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման սպառնալիքի պատճառով։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի X-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիայի ռիսկի պատճառով Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա օրերին զերծ մնալ Իրան, Լիբանան, Իսրայել և պաղեստինյան տարածքներ այցելելուց», — ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նաև նշել է, որ Թեհրանում գտնվող ֆրանսիացի դիվանագետների ընտանիքները կլքեն երկիրը։ Բացի այդ, արգելք է մտցվում ֆրանսիացի պաշտոնյաների աշխատանքային այցերի վրա այդ երկրներ։

Leave a Response