Կյանքը de factoՀասարակություն

1000 խոշոր հարկ վճարողները հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել են ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ․ ՊԵԿ

3.1kviews

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 788 մլրդ 131 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 199 մլրդ 505 մլն դրամ:

Leave a Response