Կյանքը de factoՄիջազգային

15 հայ ռազմագերիների վերադարձը հնարավոր չէր լինի առանց ՌԴ-ի միջամտության. Կոպիրկին

351views

Ի սկզբանե պարզ է եղել, որ Ռուսաստանի դաշնությունը արել է և անում է ամեն բան, որ հայ ռազմագերիների վերադարձը իրականանա, ինչպես գիտեք` մեր ուշադրության կենտրոնում է այդ հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ արտակարգ և լիազոր դեպսան Սերգեյ Կոպիրկինը:

«Մուրադովը զբաղվում է հայ ռազմագերիների հարցով, այդ հարցում ներգրավված է նաև պետական ապարատը: Ես կարծում եմ, որ 15 հայ ռազմագերիների վերադարձը հնարավոր չէր լինի առանց ՌԴ-ի միջամտության: Արտահերթ ընտրությունների  վերագրելով գերիների վերադարձը և դա մեկնաբանել գործողությունների ակտիվացում դժվար է, քանի որ այդ հարցը միշտ գտնվում է ուշադրության կենտրոնում»,- ասաց Սերգեյ Կապիրկին:

Նա անդրադարձավ նաև ՀՀ սահմանին ՌԴ խաղաղապահների տեղակայմանը:

«Ինչպես գիտեք՝ կան տեղակայված ռուս սահմանապահներ Սյունիքում հայ- ադրբեջանական խնդրահարույց վայրերում, իսկ ինչ վերաբերում է հետագա գործողություններին, Գեղարքունիքի մասով եկեք սպասենք»,- նշեց նա:

Leave a Response