Ժամանակի հետ համընթաց քայլելը հաջողության և առաջընթացի գրավականն է, որի համար կարևոր են ոչ միայն գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները, այլ նաև՝ նորաձև ու ոճային կերպարը:
Արդեն գարուն է, և բոլորիս հետաքրքիր է, թե որոնք են այս տարվա թրենդային գույները, հագուստներն ու աքսեսուարները: Այս և թեմային առնչվող այլ հարցերի շուրջ gmpress.am-ի հետ զրույցում ոճաբան Լիլիթ Ստեֆանն ասաց, որ տարվա ամենաթրենդային գույներն են մոխրագույնն ու դեղինը և, իհարկե, դրանց համադրությունը։ Միայն թե շատ կարևոր է գույների ճիշտ համադրությունը. վառ դեղինը գեղեցիկ է մուգ մոխրագույնի հետ, իսկ ավելի բաց ու խամրած դեղինի երանգը՝ բաց մոխրագույնի. «Վարդագույնը ևս այս տարվա գույնն է, և այդ երանգներով բոլոր «Look»-երը շատ թրենդային են. վարդագույն ու «վանդակավոր» հագուստը նորաձև է, և հատկապես ուսանողների համար կրելը՝ շատ ակտուալ. այն համարվում է «Smart casual» (էլեգանտ-ամենօրյա), այսինքն՝ այս տարի, ինչպես և անցած տարի, համավարակով ու դրա ստեղծած անհարմարություններով պայմանավորված, բոլոր այն հագուստները, որոնք հարմարավետ են ՝ համարվում են նորաձև: