22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել
31views
Այսօր՝ նոյեմբերի 13–ի առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում ցավալի դեպք է տեղի ունեցել. թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է։
«Ըստ ժամանած Շտապօգնության ծառայության բժիշկների` վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել։
Ցավակցում ենք մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին»,–ասված է հաղորդագրության մեջ։
add a comment




