Կյանքը de factoՀասարակություն

2808-ամյա երիտասարդը. Շնորհավո՛ր տոնդ, վարդագույն քաղաք

49views

Այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանը նշում է իր հիմնադրման հերթական տարեդարձը: Մայրաքաղաքի տոնն ավանդաբար նշվում է հոկտեմբերի 2-րդ շաբաթ օրը։ Այս տարի այն նշվելու է շաբաթ և կիրակի օրերին։

Քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, պուրակներում և հրապարակներում կազմակերպվել են մշակութային ու երաժշտական միջոցառումներ, բացօթյա համերգներ, ցուցահանդեսներ և մանկական ծրագրեր:

Տոնական ծրագրերով պայմանավորված՝ քաղաքի փոքր կենտրոնի որոշ փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է:

 

Շնորհավո՛ր մեր սիրելի ու ջերմ Երևանի 2808-ամյակը։ 🇦🇲✨

​Հազարամյակների պատմություն ունեցող, բայց միշտ երիտասարդ, լուսավոր ու հյուրընկալ մեր վարդագույն քաղաքին մաղթում ենք խաղաղություն, շենացում և անսպառ ջերմություն:

​Թող Երևանի փողոցները, այգիներն ու բակերը միշտ լեփ-լեցուն լինեն ժպիտներով, բարությամբ և անհոգ ու երջանիկ ծիծաղով։ 🎉🏙️ ❤️

Հ. Գ Լուսանկարի գեներացվել է արհեստական բանականության միջոցով։

Leave a Response