
Մալթայում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Հայաստանը. Նարեն իր «Boo!» երգով ստացավ ընդհանուր 202 միավոր։
Երկրորդ տեղը զբաղեցրեց Լուկաս Պաուլանոն Իսպանիայից (184 միավոր), երրորդը՝ Ալեքը Ֆրանսիայից (165 միավոր):
Ազգային ժյուրիների քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 103 միավոր: Առավելագույն 12 միավոր շնորհեցին Կիպրոսը և Ալբանիան (Հայաստանի ազգային ժյուրին 12 միավոր շնորհեց Կիպրոսին):«Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվում էր «Join the Festa» (Միացի՛ր տոնախմբությանը) կարգախոսով, որը ներշնչված է Մալթայի ավանդական գյուղական տոնակատարություններից, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում և միավորում են համայնքները երաժշտության, հրավառությունների ու զարդարանքների միջոցով։





