
127views
Պուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող հրադադարի հստակ ժամերը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով հատուկ ռազմական գործողության գոտում նոր հրադադարի ժամկետների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը չորեքշաբթի հայտնել էր, որ Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է նրան Հաղթանակի տոնի կապակցությամբ հրադադար հայտարարելու պատրաստակամության մասին:
«Խոսքը Հաղթանակի տոնի մասին է, սակայն թե որ ժամին կսկսվի այդ հրադադարը և երբ այն կավարտվի, կհայտարարվի և կորոշվի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից», — լրագրողներին ասել է Պեսկովը:
add a comment




