Միջազգային

Ուկրաինայի ԶՈւ-ն 23,802 անգամ խախտել է մայիսի 8-11-ը հայտարարված hրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

83views

Հատուկ ռազմական գործողության գոտում հրադադարի ռեժիմի գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը 23,802 անգամ խախտել են կրակի դադարեցման կարգը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության գոտում հրադադարի ռեժիմի գործողության ժամանակահատվածում արձանագրվել է ուկրաինական կողմից հաշտության խախտման 23,802 դեպք»,- նշել են գերատեսչությունում։

Հիշեցնենք, որ Հաղթանակի օրվա կապակցությամբ հայտարարված հրադադարը սկսվել էր մայիսի 8-ին՝ ժամը 00:00-ից և գործել է մինչև մայիսի 11-ը։

Leave a Response