ՄիջազգայինՊաշտոնական

ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումները պայմանավորված են ոչ թե քաղաքականությամբ, այլ հայտնաբերված խախտումներով․ Ռոսսելխոզնադզորի ղեկավար

79views

«Ռոսսելխոզնադզորի» կողմից Հայաստանից որոշ պարենային ապրանքների մատակարարման սահմանափակումները պայմանավորված են ոչ թե քաղաքականությամբ, այլ հայտնաբերված խախտումներով։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտնել Է գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես չեմ տեսել, որ որևէ նախագահ ասի` սահմանափակումները քաղաքականացված չեն։ Բայց տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Մենք ունենք ձեռնարկությունների հետ աշխատանքի երկար տարիների պատմություն, լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, մատակարարումների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տվյալներ»,-ասել է Դանկվերտը։

Նրա խոսքով՝ Հայաստանի խնդիրը արտադրության կազմակերպումն ու վերահսկումն է։

Մասնավորապես, Դանկվերտը նշել է, որ այնտեղ կան մեծ թվով մանր ֆերմերներ, որոնք աճեցնում և արտահանում են իրենց արտադրանքը։

«Բայց արտադրության և առաքման միջև իրականում բացակայում է ներքին հսկողության և համագործակցության համակարգը։ Կանաչեղենի հազարավոր փնջերը հավաքվում են մեկ մեքենայում, որից հետո կարգավորող մարմինները պետք է ստուգեն արտադրանքի հսկայական ծավալները։ Դա ֆիզիկապես անհնար է», — պարզաբանել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարը։

 

Leave a Response