Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09։00-ից մինչև 15.00-ն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվի։
Մասնավորապես, երթևեկության սահմանափակումներ կգործեն հետևյալ ճանապարհահատվածներում՝
-Ծիծեռնակաբերդի խճուղի,
-Բրազիլիայի հրապարակ,
-Աթենքի փողոց,
— Իսակովի պողոտա,
-Հաղթանակի կամուրջ,
-Մաշտոցի պողոտա,
-Պարոնյան փողոց,
-Պռոշյան փողոց,
-Ուրուգվայի հրապարակ,
-Արգիշտի փողոց,
-Գրիգոր Լուսավորչի փողոց,
-Բեյրութի փողոց,
-Իտալիայի փողոց,
-Վազգեն Սարգսյան փողոց,
-Հանրապետության հրապարակ,
-Նալբանդյան փողոց,
-Թումանյան փողոց,
-Աբովյան փողոց,
-Արամի փողոց։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար։




