ԳլխավորԿյանքը de facto

Արցախի քաղաքացին առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին

1.4kviews

‼️ Արցախի քաղաքացին առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին

 

Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։

 

Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին:

 

Մարդու իավունքների պաշտպանի աշխատակազմը այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։

 

Հավելյալ տեղեկություններ կտրամադրվենք առաջիկայում։

 

ԱՀ ՄԻՊ

Leave a Response