Կյանքը de factoՀասարակություն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը վերածվել է նորանշանակ ղեկավարի կամայականությունների կենտրոնի. ահազանգ

1.9kviews

gmpress.am-ի խմբագրություն են դիմել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի խումբ աշխատակիցներ՝ խնդրելով հրապարակել իրենց ահազանգն առ այն, որ  վարչական շրջանում՝ նորանշանակ ղեկավարի անմիջական մասնակցությամբ անօրինություններ են կատարվում: Մասնավորապես, ըստ աշխատակիցների, Մալաթիա֊Սեբաստիա վարչական շրջանի նորանշանակ ղեկավար  Սաշա Կատվալյանն իր «փիառի» համար ծախսում է պրոֆմիության գումարները։ Ինչպես նշում են վարչական շրջանի  որոշ աշխատակիցներ՝ վերջինս շնորհավորել է նոր կոլեկտիվի կանանց Մարտի 8-ը՝ օգտագործելով աշխատակազմի բոլոր աշխատակիցներին պատկանող աշխատավարձերից ձևավորվող պրոֆմիության գումարները։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները հավաստիացնում են, որ նորանշանակ ղեկավարը Մարտի 8֊ի տոնի կապակցությամբ միանձնյա որոշում է կայացրել և իր իսկ հրահանգով, առանց պրոֆմիության խորհրդի անդամների տեղեկության, կայացվող նիստի որոշման և արձանագրության առկայության, մարտի 7-ին դուրս է գրել մեծ գումար՝ մոտ 620 000 ՀՀ դրամ՝ կանանց տոնը ճոխ նշելու, թանկարժեք ծաղիկներ և ֆուրշետային սեղաններ պատրաստելու համար։ Այնուհետև նա իր մոտ է հրավիրել իրեն դուր չեկող աշխատակիցներին (ովքեր, կազմում եմ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հիմնական աշխատուժը) և առանց նկատողության ու ժամանակ տալու, հակասելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները, տեղակալի ու իր կողմից բերված բաժնի պետերի (որոնց հրամանը, ինչպես պնդում են որոշ աշխատակիցներ, դեռ չի էլ եկել) ստիպել է աշխատանքից ազատման դիմումներ գրել, այլապես սպառնալով հրահանգներ տալ իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնք նախատեսված չեն իրենց աշխատանքային պայմանագրերով։

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը վերածվել է նորանշանակ ղեկավարի կամայականությունների կենտրոնի»,- ահազանգում են վարչական շրջանի մի խումբ աշխատակիցներ։

Հ.Գ. Պատրաստ ենք լսել նաև հակառակ կողմի տեսակետը՝ թեմայի վերաբերյալ:

Leave a Response