Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը չի բացառել «Քովիդ-19» կորոնավիրուսի արտահոսքը գիտական լաբորատորիայից՝ ընդգծելով, որ այդ վարկածը «կտրականապես բացառված չի եղել»:
«Հարկ է շարունակել բոլոր վարկածների ուսումնասիրությունը՝ վիրուսի՝ կենդանուց փոխանցման վարակծիցմինչև լաբորատորիայից դրա արտահոսքի տարբերակը, որը դեռևս կտրականապես չի բացառվել: Ամենասկզբից ևեթ ԱՀԿ-ն մշտապես կոչ է արել ուսումնասիրման ամբողջովին բաց և թափանցիկ գիտական ընթացակարգ սահմանել՝ հասկանալու համար համավարակի առաջին օրերին տեղի ունեցածը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ասել է ԱՀԿ ղեկավարն իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում:
Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ այս առնչությամբ կորոնավիրուսի ծագման շուրջ հետազոտությունը լուրջ հարց է գիտության համար և ժամանակ է պահանջում: Միևնույն ժամանակ նա մի քանի «գործոններ է մատնանշել, այդ թվում՝ քաղաքական», որոնք խոչընդոտում են այդ հարցի պատասխանը ստանալուն:
«Մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի ավելի լավ հասկանանք այս համավարակի աղբյուրները: Բազմաթիվ առաքելութուններ են ձեռնարկվել Չինաստանում ուսումնասիրություններ անելու և առաջին վարակման դեպքերի պատճառները բացահայտելու համար»,- շեշտել է մասնագետը: