Կյանքը de facto

Փրկարարները 591 կանչի են արձագանքել

464views

Մայիսի 30-ից հունիսի 5-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 591 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

 

Անցած շաբաթ գրանցվել է 74 հրդեհ՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 27 կեղծ ահազանգ:

 

Անցած շաբաթ գրան փրկարարները 211 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 100-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Շենգավիթ, Նոր նորք, Դավիթաշեն, Կենտրոն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Լոռիում, Արարատում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու մասին 93 ահազանգ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք:

 

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում,համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Օդային տագնապ ազ­դանշանի դեպքում բնակչության պատսպարման կազմակերպումը», «Երկրաշարժի ժամանակ տարհանման կազմակերպումը» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ:

Leave a Response