Կյանքը de facto

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի․ օրակարգում ընդգրկվելու է 5 օրինագիծ

92views

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի կառավարության նախաձեռնությամբ:

Կառավարության որոշման նախագծում նշվում է, որ  ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու է 5 օրինագիծ՝  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխությունների, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխու­թյուն­ներ կատարելու մասին, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀայաստանիՀանրա­պե­տության օրենքների, «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Leave a Response