643
Ազգային ժողովում քվեարկության դրվեց Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետի պաշտոնում դնելու մասին հարցը։ Քվեարկության պատկերը հետևյալն էր՝ մեկ կողմ, մեկ դեմ և 76 ձեռնպահ, որոշումը չընդունվեց։
«Սա նշանակում է, որ Սահմանադրության 149–րդ հոդվածի երրորդ մասի և ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 140–րդ հոդվածի իններորդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակվում է, հետևելու են նոր խորհրդարանական ընտրություններ»,–ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և նշեց, որ այս խորհրդարանը շարունակելու է գործել։
add a comment