1.4k
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն ընտրվեց խորհրդարանի խոսնակ, ԱԺ 107 պատգամավորներից նրա օգտին քվեարկել է 71-ը:
Ընդդիմադիր թեկնածուներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը քվե չստացան, քանի որ ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը: Նիստը վարող Կնյազ Հասանովը շնորհավորեց Սիմոնյանին:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին բարձր վստահության համար` համոզմունք հայտնելով, որ աշխատանքները կհաջողեն: Սիմոնյանը Հայաստանի 14-րդ ԱԺ նախագահն է:
add a comment