
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը` ժամը 10:00-ին:
Նոր կազմավորված խորհրդարանում երեք քաղաքական ուժ է՝ «Իմ քայլը», «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքները:
Օրակարգի հարցերն են ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը և այլ հարցեր:
Խորհրդարանն ունի 105 պատգամավոր, որից 71-ը՝ իշխանական մանդատով:
ԱԺ առաջին նիստին ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Առաջին նիստը վարում է ԱԺ տարիքով ավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանվը, նա հայտարարեց ԱԺ նստաշրջանը բացված, որին հաջորդեց ՀՀ պետական օրհներգի հնչեցումը:
Մինչ այդ, նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով պատերազմի ընթացքում հանուն հայրենիքի զոհված հայորդիների հիշատակը: