Միջազգային

Թուրքիան 5 տարվա դադարից հետո Արարատ լեռը վերաբացում է լեռնագնացների համար

6.7kviews

Ժամանակակից Թուրքիայի արևելքում գտնվող Արարատ լեռը, որն ավելի քան հինգ տարի փակ էր զբոսաշրջիկների և լեռնագնացների համար, փետրվարի 4-ից կրկին հասանելի կդառնա բարձրանալու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի լեռնագնացության ֆեդերացիային:

Արարատը հայտարարվել էր «անվտանգության հատուկ գոտի» և այցերի համար հասանելի չէր 2015-ից, երբ արևելքում վերսկսվել էին գործողությունները երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ:

«Երկար դադարից հետո սկսվում են ձմեռային վերելքներն Արարատ լեռ: Առաջինը կկատարեն մեր ֆեդերացիայի մարզիչները», — ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Leave a Response