Կյանքը de factoՀասարակությունՄիջազգային

Արցախում առ այսօր ականազերծվել է 1 690 հա տարածք և 525 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 25 237 պայթուցիկ առարկա․ ՌԴ ՊՆ

4.7kviews

Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները։

ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ մեկ օրվա ընթացքում Մարտակերտի շրջանում ռուս սակրավորները վնասազերծել են 12 152 մմ բեկորային-ֆուգասային հրետանային արկեր։

2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 690 հա տարածք, 525 կմ ճանապարհ, 1 613 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 237 պայթուցիկ առարկա:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են «Բալիջա» հատուկ սարքավորված զինափորձարանում, ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Leave a Response