Կյանքը de factoՀասարակություն

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու….

2.6kviews

Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել  Նիկոլ Փաշինյանի հետ:

Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ«Իմ քայլը» խմբակցությունը: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»։

Leave a Response