Կյանքը de factoՀասարակություն

Հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

1.5kviews

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ տեղի է ունեցել իր հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

«Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»- Գրել է նա:

Leave a Response