Միջազգային

«Աշխարհը կորոնավիրուսից հետո այլ կլինի». Մերկելը, Մակրոնը և այլ քաղաքական գործիչներ շարունակվող համավարակի ֆոնին «գլոբալ երկխոսության» կոչ են արել

7.3kviews

Կորոնավիրուսի համավարակը փոխում է աշխարհը. այն միջազգային հանրությանը հնարավորություն է տալիս սերտորեն աշխատել միասին։ Այս մասին ասված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի, ինչպես նաև Սենեգալի նախագահ Մակի Սալլի համատեղ հոդվածում: Հոդվածը հրապարակվել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթում և եվրոպական այլ պարբերականներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Աշխարհը կորոնավիրուսից հետո այլ կլինի։ Մարտահրավերները հաղթահարելու համար եկեք օգտագործենք տարբեր ֆորումներ և հնարավորություններ։ Քաղաքականության, տնտեսության, կրոնի և այլ ոլորտներում առաջնորդներին հրավիրում են մասնակցել մտքերի գլոբալ փոխանակման», — ընդգծվում է դրանում:

Հոդվածում նաև նշվում է, որ համավարակը «միջազգային համերաշխության համար ամենալուրջ փորձությունն է»:

Leave a Response