Ժամանց

Հայաստանում շքեղ աստղաթափ է սպասվում

25.8kviews
Երկնակամարում ֆանտաստիկ տեսարաններ են սպասվում, խոսքն ամենապայծառ ասուպային հոսքերից մեկի՝ Պերսեիդների մասին է։

Ինչպես նշվում է «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի Facebook–յան էջում, այս ասուպային հոսքն ամեն տարի սկսվում է հուլիսի 17-ից և շարունակվում մինչև օգոստոսի 24-ը՝ իր ակտիվության գագաթնակետին հիմնականում հասնելով օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը։

Անամպ և լուսային աղտոտվածությունից զուրկ հատվածներից այդ գիշեր հնարավոր է հիանալ ժամում մինչև 100 «ընկնող աստղերով» (իրականում, դրանք ավազահատիկի չափի մասնիկներ են, որոնք այրվում են մթնոլորտում և աստղերի հետ ամենևին էլ կապ չունեն։

Ամեն տարի հուլիսից-օգոստոս ընկած ժամանակահատվածում մեր մոլորակը հատում է Սվիֆտ-Տուտլի գիսաստղի ուղեծիրը, ինչի պատճառով դրանից անջատված սառցեհատիկներն ու փոշեհատիկները «Պերսևս» համաստեղության կողմից մեծ արագությամբ մտնում են Երկրի մթնոլորտի վերին շերտեր և շատ արագ բռնկվում՝ ստեղծելով անչափ տպավորիչ տեսարաններ։

Ինչպես հայտնում են Բյուրականի աստղադիտարանից, այս տարի պիկի գիշերը համընկնում է Լիալուսնի փուլի հետ, որի պայծառ լույսը խանգարում է գիշերային պարզ երկնքի տեսանելիությանը։–0–

Leave a Response