Ժամանց

Ատրավմատիկ պրոցեդուրաներ. խնամված տեսք՝ առանց վերականգնողական շրջանի և բարդությունների

2kviews

 

Գեղեցիկ սեռի յուրաքանչյուր ներկայացուցչի համար չափազանց կարևոր է խնամված տեսք ունենալը: Էսթետիկ կոսմետոլոգի դիմող պացիենտների մեծ մասն այսօր հակված են  արտրավմատիկ՝ առանց վերականգնողական շրջանի և առաջին իսկ միջամտությունից հետո տեսողականորեն նկատելի արդյունքով  պրոցեդուրաների:

Բժիշկ-կոսմետոլոգ, էսթետիկ կոսմետոլոգ, Անկա գեղեցկության սրահի հիմնադիր տնօրեն Անի Մուրադյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով ատրավմատիկ՝ PRX թերապիայի եւ DERMADROP TDA դեմքի ու պարանոցի գերարդյունավետ համակցված պրոտոկոլին, նշեց, որ այն մեկ պրոցեդուրայով թերապիա է, որը լիովին բավարարում է ժամանակակից պացիենտների երիտասարդ և գեղեցիկ լինելու արդարացի պահանջմունքը՝ առանց վերականգողական շրջանի ու բարդությունների. «Նման թերապիան թույլ է տալիս մեկ սեանսի ընթացքում առավելագույնս խոնավեցնել և հանգստացնել մաշկը, նախաձեռնել երիտասարդացման գործընթացներ՝ խթանելով ռեպարատատիվ գործընթացները՝ պայմաններ ստեղծելով կոլագենի և սեփական հիալուրոնաթթվի արագ ու հզոր սինթեզի համար՝ մաշկը հարստացնելով մաշկաբորբի սպիտակուցների համալրման ռեսուրսով՝ PDP-ն նվազեցնելու համար»,-ասաց Ա. Մուրադյանը:

Համակցված թերապիայի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար բժշկուհին ներկայացրեց նաև պրոցեդուրաներն առանձին-առանձին. «PRX-T33 թերապիան թույլ է տալիս առավելագույնս խոնավեցնել և հանգստացնել մաշկը՝ խթանելով կոլագենի և սեփական հիալուրոնաթթվի արագ,  հզոր սինթեզմանը՝ մաշկին տալով սպիտակուցների համալրման ռեսուրս։ Այս թերապիան քիմիական պիլինգ է, որն իր նորարարական բաղադրության շնորհիվ ակնթարթորեն թափանցում է մաշկի շերտեր՝  ստեղծելով վերջինիս սնուցող ռեակցիաներ՝ առանց վնասելու էպիդերմիսը: Այս մեթոդը կարելի է  կիրառել 21 օրը մեկ հաճախականությամբ։ Ցանկալի է տարին գոնե 2 անգամ կրկնել կուրսը։ Ի դեպ, եթե մյուս պիլինգները գարնան ու ամռանը չեն թույլատրվում, ապա PRX-T33 –ը իրականացվում է տարվա ցանկացած եղանակի: Այս պիլինգն ունի մի շարք առավելություններ, մասնավորապես՝ մաշկի վրա խնայող և նուրբ ազդեցություն, կարմրածության, բորբոքումների բացառում, ինչպես արդեն նշեցի՝ եղանակային սահմանափակման բացակություն, կարճատև վերականգնողական շրջան: Սրանք բացառիկ են դարձնում PRX-T33 պիլինգը՝ օգնելով կանանց ունենալ փայլուն, առողջ մաշկ՝ հարթեցնելով մանր կնճիռները, ձգելով մաշկը, վերականգնելով մաշկի որակն ու գույնը, փոքրացնելով ծակոտիները, վերացնելով պիգմենտները:

Dermadrop TDA™ պրոցեդուրայի շնորհիվ ակտիվ նյութերը ներթափանցում են մաշկ՝ մինչև 3,5 մմ՝ սկսելով վերականգնման գործընթացը, և այցելուն միանգամից մաշկի վրա կարող է զգալ  թթվածնի հոսքի ճնշումը։

Այս երկու պրոցեդուրաների համադրությունը հատկապես կարևոր է քաղաքի շոգ ու չոր եղանակային պայմաններում: Ընդամենը մեկ խնամքի արդյունքում մենք ստանում ենք առանձնահատուկ լիֆտինգ էֆեկտ, մաշկի փայլ եւ պայծառեցում, կնճիռների տեսքի նկատելի նվազեցում, գերազանց խոնավեցում: Հաջորդ օրերին այս ազդեցությունները շատանում են: Պրոցեդուրայի լիարժեք կուրսը 3-4 անգամ է՝ երեք շաբաթը մեկ հաճախականությամբ:  Ցանկալի է կրկնել տարին երկու անգամ»,-նշեց բժշկուհին:

Մեր այն հարցին, թե արդյոք թերապիայից կարող են օգտվել նաև դեռևս կնճիռների խնդիր չունեցող պացիենտները՝ Ա.Մուրադյանը պատասխանեց, որ, այո, կարելի է, քանզի, ըստ նրա,  այս պրոցեդուրան բիոռեվիտալիզացիա է՝ առանց ներարկման և հիանալի խթանիչ է կոլագենի սինթեզմանը։ Հետևաբար, այն թույլատրելի է տարիքային բոլոր խմբերին, եթե կա դրա անհրաժեշտությունը։

Մաշկի վրա նման հիանալի ազդեցություն ունեցող թերապիան, ինչպես նշեց բժշկուհին, հակացուցումներ ևս ունի, դրանք են՝ հղիությունը, կրծքով կերակրումը, տվյալ բաղադրիչներից ալերգիան, դեմքի մաշկի վնասվածքները, թարմ վերքերը, ինֆեկցիոն կամ վիրուսային հիվանդությունները, որոնք  ուղեկցվում են մաշկային ախտահարմամբ (հերպես), մաշկային գերզգայնությունը, օնկոլոգիան:

«Մնացյալ բոլոր դեպքերում, նույնիսկ ամենաքմահաճ այցելուները, կոսմետոլոգի մոտից կհեռանան առողջ, պայծառ, փայլուն մաշկով և գերազանց տրամադրությամբ», հավելեց բժիշկ-կոսմետոլոգ Անի Մուրադյանը:

Նյութը պատրաստեց՝ Մերի Եղիազարյանը

Leave a Response