Ղազախստանի նախագահը հրամայել է առանց զգուշացման կրակել ահաբեկիչների ուղղությամբ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկիչների ուղղությամբ առանց զգուշացման կրակ բացելու մասին հրաման է արձակել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ղազախստանի նախագահը նշել է բնակիչներին ուղղված իր ուղերձում: Երկրի ղեկավարի խոսքով՝ ավազակային խմբերը շարունակում են վնասել հանրապետության ունեցվածքը և զենք կիրառել քաղաքացիների դեմ։ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվեցին հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ և վերածվեցին անկարգությունների: Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի...





