Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 17 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 162 643 է, մահվան դեպքերինը՝ 3618
Հայաստանում հունվարի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 162 643-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 2941 է: Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Հունվարի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 707 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 17 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3618-ի: Մեկ օրում առողջացածների թիվն ավելացել է 729-ով, ընդհանուր առողջացածների թիվը 150 602...



