ԱրժեքներԿյանքը de facto

‹‹Երեխաների անվտանգությունը››՝ հեռավար սեմինար-պարապմունք

12.9kviews

Վերջին շրջանում մեր երկրին պատուհասած աղետալի երևույթներն ու իրավիճակները մարդկանց մեջ ավելացրեցին խուճապային տրամադրություններն ու տագնապային զգացողությունները, և այս իրավիճակում վերջերս ստեղծված R5 կենտրոնը, որի նպատակն է՝ ԱԻ ոլորտում գիտելիքների փոխանցումը և անվտանգության ապահովման ծառայությունների մատուցումը, կարևորագույն քայլ է և, բնականաբար, արտակարգ իրավիճակների ոլորտում` իրազեկվածության ու անհրաժեշտ քայլեր կատարելու առումով ՝ առաջընթաց:
Կրեատիվ, կարևոր և խոստումնալից այս կենտրոնը՝ R5 անվանումն իր մեջ իմաստ է պարունակում՝ անվան մեջ 5 R–երը նշանակություն ունեն, մասնավորապես՝ Risk — ռիսկերի բացահայտում (կազմակերպության, համայնքի և այլ համակարգերին բնորոշ ռիսկերի բացահայտում), Reduction — ռիսկերի նվազեցում (բացահայտված ռիսկերի նվազեցման նպատակն արտակարգ իրավիճակից խուսափելն է), Response – արձագանքում (արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքում), Recovery – վերականգնում (իրավիճակի հաղթահարումից հետո արագ վերականգնում ), Restart – ռեստարտ (անվտանգ գործունեության վերսկսում):

gmpress.am-ի հետ զրույցում R5  Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոնի հիմնադիր տնօրեն, ճգնաժամային կառավարման մասնագետ Անի Տերտերյանը նշեց, որ այս նախաձեռնությունն իր ու մի շարք մասնագետների որոշումն էր՝ պայմանավորված վերջին զարգացումներով, հատկապես՝ համաճարակը, ապա հետո նաև պատերազմը ցույց տվեցին, որ իրականում, անկախ նրանից, թե որքան շատ մեթոդներ կան այս ոլորտում՝ սկսած պետական կառույցների կատարած աշխատանքից մինչև ինֆորմացիա տրամադրելը, տարբեր ուսուցման ծրագրեր իրականացնելը, բայց, այդուհանդերձ, բնակչությունն ունի նաև լրացուցիչ գիտելիքների, կոնկրետ հմտությունների, ուսուցման և հատուկ ռեսուրսների կարիք. ‹‹Արդյունքում, շատ են դեպքեր, երբ մեզ դիմում էին որպես մասնագետների հանդես գալ տարբեր զեկույցներով, տարբեր դասընթացներին և այդպիսով միտք առաջացավ ՝ ստեղծել մի մարմին, կենտրոն՝ հատուկ ծառայություններով ու ռեսուրսներով, որոնք էլ կօգնեն մարդկանց՝ գոյատևել տարբեր արտակարգ իրավիճակներում և նաև կզինի անհրաժեշտ գիտելիքներով՝ կանխելու արտակարգ իրավիճակներ առաջացնող վտանգները և, բնականաբար, այս ամենին ներգրավված են ոլորտի լավագույն մասնագետները: Պետք է նշեմ, որ բացի վերոնշյալ ուղղություններից, ուղղություններից և ոլորտում կիրառվող մեթոդներից, այժմ մի հետաքրքիր մեթոդ ենք մշակում՝ արտակարգ իրավիճակներում մարդկանց հոգեբանական առաձնահատկությունները բացահայտող, որը, մեր մասնագետների պնդմամբ, լինելու է HR խմբերի լավագույն գործիքներից մեկը, այսինքն ՝ մշակում ենք հատուկ կուրս, որը ենթադրում է թեստային և գործիքային հետազոտություն՝ պարզելու մարդկանց սթրեսակայունության աստիճանն ու հնարավոր վարքագծի դրսևորումներն արտակարգ իրավիճակներում և կարո՞ղ է արդյոք տվյալ անձը մոբիլիզացնել գործընթացները, ապահովել իր կամ աշխատակիցների անվտանգությունը (սա՝ կազմակերպության ղեկավարի օրինակով): Կարծում ենք, որ այս պրոդուկտը շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ բոլոր տիպի կազմակերպությունների, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակների ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար››,- նշեց ճգնաժամային կառավարման մասնագետը:

Հավելենք, որ ընկերության գործունեությանն ու նորություններին կարող եք հետևել նաև վերջիններիս ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերով:
Նշենք նաև, որ սույն թվականի մարտի 5-ին, երեկոյան ժամը 20:00-ին,  տեղի կունենա օնլայն, մեկնարկային դասընթաց՝‹‹Երեխաների անվտանգությունը››(ինչպե՞ս պաշտպանել երեխաներին վիրտուալ և իրական կյանքում տարբեր տեսակի արտակարգ իրավիճակներից)՝ ոլորտի լավագույն մասնագետների մասնակցությամբ, որի ընթացքում խոսվելու է նաև անչափահասների ինքնասպանության ու դրա հնարավոր պատճառների, ծնողների իրազեկվածության ու գործողությունների մասին՝ կապված նաև վերջերս մեծ աղմուկ հանած դեռահասի ինքասպանության դեպքի հետ: Դասընթացին մասնակցությունն ազատ է, և ցանկացողները կարող են իրենց հուզող հարցերն ուղղել մասնագետներին:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Leave a Response