Կյանքը de factoՀասարակություն

Ազգային ժողովը հունիսի 30-ին արտահերթ նիստ կանցկացնի

465views

Ազգային ժողովը վաղը՝ հունիսի 30-ին, ժամը 11:00-ին արտահերթ նիստ կանցկացնի: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքէջից։

«Հիմք ընդունելով 2021 թվականի հունիսի 30-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը , ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 2021 թվականի հունիսի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու եւ նստաշրջանի օրակարգում ընդգրկված համապատասխան օրենքների նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

Համաձայնություն տալ 2021 թվականի հունիսի 30-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Response