Ինչպես արդեն տեղեկացրել ենք,«արժանապատվության երթ»-ն այսօր մեկնարկել է «Թումո»–ի այգու մոտից և, չնայած անձրևոտ եղանակին, այն բավականին բազմամարդ է:
gmpress.am-ը «Հայրենիք» կուսակցություն խորհրդի անդամ Արսեն Բաբայանից փորձեց պարզել, թե ինչպիսի կտրուկ քայլեր են լինելու, քանի որ, ըստ մարդկանց արձագանքի, հասկանալի է դառնում, որ միայն գործադուլը և դասադուլը բավարար չեն, առավել կոշտ քայլեր են հարկավոր իրականացնել, որին, ի պատասխան, պարոն Բաբայանն ասաց, որ երեկ Իշխան Սաղաթելյանն արդեն հայտարարել է առաջիկայում իրականացվելիքի մասին, իսկ դրանից առավել ոչինչ չի կարող ասել, հայտարարություններն իրենց ժամանակին կլինեն: Մեր այն դիտարկմանը, թե արդյոք իրականցվելիք քայլերն իրենց արդյունքը կտան և Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա կամ կհեռանա, պարոն Բաբայանն ասաց. <<Հրաժարական չտվեց՝ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, քրեական պատասխանատվության չենթարկվի՝ Ազգային ժողովի միջոցով կհեռացվի…բայց, որ պիտի գնա՝ դա հաստատ է>>: