Կյանքը de factoՀասարակություն

Ժամանակն է, որ ողջամիտ ժամանակ տրվի ադրբեջանցիներին, այլապես պետք է գնալ կոշտ գործողությունների. Բագրատյան

717views

Այն փաստը, որ մենք ադրբեջանցիների ՀՀ տարածք ներխուժման հարցով դիմեցինք ՀԱՊԿ-ին, դիմեցինք Ռուսաստանին, այդ ամենը ապացուցողական լուրջ բազա էր, որ Ադրբեջանը գտնվում է ինքնիշխան Հայաստանի սահմանից ներս: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Եթե հիմա մենք այլեւս շրջափակենք այդ սահմանը, որեւէ միջազգային կառույց չի կարող Հայաստանին մեղադրել ագրեսիայի մեջ կամ ոչ խաղաղ հարաբերության մեջ: Կարծում եմ՝ ժամանակն է, որ ողջամիտ ժամանակ տրվի՝ 48 ժամ կամ 72 ժամ, ադրբեջանցիներին, որ լքեն հայկական տարածքը, այլապես պետք է գնալ կոշտ գործողությունների: Սա պետք է ի լուր աշխարհի հայտարարել: Այլեւս սպասելու իմաստ չեմ տեսնում»,-հայտարարեց նա:

Անդրադառնալով Զանգեզուրի միջանցք բացելու Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին, Սերգեյ Բագրատյանն ասաց. «Թուրքիան շատ լավ հասկանում է, որ դա Իրանի հյուսիսային դուռն է եւ Իրանը դրան երբեք չի համաձայնելու, եթե նույնիսկ Հայաստանն ի վիճակի չլինի պաշտպանվելու Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիայից: Ռուսաստանը եւս չի համաձայնելու, որ իր հարավային սահմանը փակվի մեկընդմիշտ: Հնդկաստանը չի համաձայնվելու, որ իր դեպի Եվրոպա ընթացքը կասեցվի թուրքական սեպով: Նույնպիսի դիրքորոշում ունի նաեւ Չինաստանը: ԱՄՆ-ն նույնպես հայտարարեց, որ դուրս հանեք զորամիավորումները ՀՀ ինքնիշխան տարածքից: Ֆրանսիան, ԵՄ-ն նույնպես հայտարարություններ արեցին: Ժամն է գործողության գնալու, եւ առաջին հերթին այդ մասին պետք է խոսեն այն մարդիկ, որոնք հասկանում են այդպիսի օպերացիաների իրականացման գինը»:

Leave a Response