Ավագանու որոշմամբ՝ Երևանում 72 մլն դրամով պոմպակայան ձեռք կբերվի
Երևանի ավագանին արտահերթ նիստի ժամանակ որոշեց համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի ֆոնդային մասից 72 մլն դրամով Խանջյան փողոցում պոմպակայան ձեռք բերել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը: «Հաշվի առնելով ՀՀ սնանկության դատարանի 2021 թվականի փետրվարի 26-ի վճիռը՝ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲ ընկերության սնանկ ճանաչվելու վերաբերյալ, և նույն դատարանի 2021...












