Ժամանց

Ժպտերես մարդիկ երկար են ապրում

5.7kviews

«Նրանք, ովքեր շատ են ծիծաղում, երկար են ապրում»….. պարզվում է’ թևավոր խոսք դարձած այս արտահայտության մեջ ճշմարտություն կա: Ամերիկացի գիտնականները պարզել են’ ժպիտն անմիջականորեն կապված է երկարակեցության հետ:

Հայտնի է, որ միմիկաների կնճիռներն ավելացնում են տարիքը ոչ միայն տեսողականորեն, այլ նաև իրականում’ ինչքան լայն Դուք ժպտում եք և ինչքան շատ են աչքերի շուրջը եղած կնճիռները, այնքան երկար կապրեք:

Գիտնականները վերցրել են 230 բեյսբոլ խաղացող աղջիկների լուսանկարներ, ովքեր իրենց կարիերան սկսել են 1850թ-ից: Գիտնականներն այդ նկարները բաժանել են երեք խմբի’ աղջիկներ, ովքեր չեն ժպտում, աղջիկներ, ովքեր թեթևակի են ժպտում և աղջիկներ, ովքեր լիաթոք ծիծաղում են: Անցած տարվա հունիսի 1-ի տվյալներով մարմնամարզիկներն, ովքեր չեն ժպտացել, միջինում ապրել են 72 տարի, թեթևակի ժպտացողները’ 75, իսկ լիաթոք ծիծաղողները’ 79 և ավելի:

Աղբյուր` LADYNEWS.am

Leave a Response