Դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները կկայացվեն համաճարակաբանական իրավիճակի գնահատմամբ
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու և նոր ուսումնական տարում դասապրոցեսի կազմակերպման հնարավոր տարբերակները նախորոշելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է հանդիպում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի և Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի մասնակցությամբ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Աշխատանքային քննարկմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի...










