Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում` Զարգացման ֆրանսիական գործակալության և Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության փորձագետների հետ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեում Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) կողմից ֆինանսավորվող և Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ հարկային վարչարարության աջակցության» ծրագրի համատեքստում իրականացվել է քառօրյա առաքելություն: Առաքելության շրջանակում տեղի են ունեցել «Պայքար միջազգային հարկային կեղծիքի դեմ» և «Ռիսկերի վերլուծություն և դատամայնինգի ինտեգրում» աշխատանքային խմբերի հանդիպումները՝ Ֆրանսիայի հանրային ֆինանսների գլխավոր...








