Մեկնարկում է առաջին դասարանցիների առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը
Հարգելի՛ ծնողներ, հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը։Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը։ Հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայտագրում կիրականացվի նաև այն...









