Լեռնային Ղարաբաղում ռուս զինծառայողները ավելի քան 4800 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում շարունակում են տեղանքի ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Ռուս խաղաղապահները ինժեներական հետախուզում եւ ականազերծում են կատարել Ստեփանակերտի օդանավակայանի շրջանում: Պայթյունավտանգ առարկաների որոնումը կատարվել է տնամերձ հողամասերում, ճանապարհահատվածներում եւ օդանավակայանին հարող տարածքներում:...










