2.8k
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը տեղեկացրել է, որ այսուհետև Դադիվանքի վանական համալիր մուտքը հնարավոր կլինի ոչ միայն ուխտավորների թիվը, այլև՝ նախապես անվանական ցուցակը ներկայացնելուց հետո: Արցախի թեմի առաջնորդը մանրամասնել է, որ կիրակի խաղաղապահներին կտրամադրեն ուխտավորների անվանացուցակը, որպեսզի այլևս դժվարություններ չառաջանան Դադիվանք մուտք գործելու հարցում: Ադրբեջանական կողմը՝ ավելի վաղ ուխտավորների խմբին այդ պատճառաբանությամբ էր արգելել մտնել վանք:
add a comment