ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու հետ կապված իրավախորհրդատվական օգնություն տրամադրելու համար ձևավորվել է աշխատանքային խումբ. Արցախի Տեղեկատվական շտաբ
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որը մեջբերում ենք ստորև. «Սիրելի հայրենակիցներ, Հաշվի առնելով, որ Արցախի տեղեկատվական շտաբի էջում 2025 թվականի հոկտեմբերի 21-ին տեղադրված հայտարարության մասով մեծամասամբ դիմել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգերի վերաբերյալ հարցերով, ուստի աշխատանքներն առավել արդյունավետ և թիրախային կազմակերպելու նկատառումերից ելնելով ձևավորվել է աշխատանքային խումբ:...













