Արժեքներ

OpenAI-ի հետ համագործակցությամբ՝ սեպտեմբերից Հայաստանի կրթական համայնքին հասանելի կդառնան ChatGPT Edu-ն և Codex-ը․ ԿԳՄՍՆ

53views

ԿԳՄՍ նախարարության, արհեստական բանականության ոլորտի առաջատար OpenAI-ի և Firebird ընկերությունների համագործակցությամբ ՀՀ դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները հասանելիություն կստանան ChatGPT Edu և Codex հարթակներին՝ սեպտեմբերից ստանալով 50.000 կրթական բաժանորդագրություն:

 

Համապատասխան փաստաթուղթն այսօր ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը: Հանդիպմանն առցանց միացել է OpenAI առաջատար միջազգային տեխնոլոգիական ընկերության «Education for Countries» նախաձեռնության ղեկավար Ջեյնա Դևանին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը:

 

Համագործակցության շրջանակում Հայաստանին նախատեսվում է տրամադրել 50.000 կրթական բաժանորդագրություն. այս թիվը հետագայում կմեծանա։ Արդյունքում՝ OpenAI-ի ChatGPT Edu հարթակի և Codex-ի հնարավորությունները հասանելի կդառնան ՀՀ կրթական, ինժեներական և գիտահետազոտական համայնքների համար։

Leave a Response