Նորածինների շրջանում ևս մի հիվանդության վաղ ախտորոշման համար այսուհետ պետպատվերով կիրականացվի հետազոտություն. ԱՆ
Նորածինների շրջանում ևս մեկ հիվանդության վաղ ախտորոշման համար պետական պատվերով այսուհետ կիրականացվի սքրինինգային հետազոտություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Բնածին մակերիկամային հիպերպլազիայի կամ որ նույնն է` ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը թույլ կտա մինչև կլինիկական դրսևորումները հայտնաբերել հիվանդությունն ու կանխել դրա զարգացումը` խուսափելով մահվան ելքերից առավելապես տղաների շրջանում: Այս սքրինինգն...









