Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլոք։ Պատմությանն անդրադառնալով՝ նշենք, որ Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան...











