Ժամանց

Ի՞նչ անել` դիետայից հետո կրկին չգիրանալու համար

6.5kviews

Հատուկ սննդակարգերի հետևելուց բացի ևս մեկ խնդիր գոյություն ունի, ինչպե՞ս անել, որպեսզի չվերականգնել նախկին քաշը: Շատ հեշտ է, պարզապես հետևեք մի քանի կանոնի:
Ըստ վիճակագրական տվյալների՝ ոչ թե դժվար է նիհարելը, այլ դրա արդյունքը պահպանելը:
Ավելորդ կիլոգրամներից ազատվելու գաղտնիքը ֆիզիկական ակտիվությունն և ճիշտ սննդակարգն է: Սակայն արդյունքները պահպանելը հոգեբանական մոտեցում է պահանջում:
Պետք չէ պնդել, որ ձեր գիրությունը ժառանգական է: Իրականում, ձեզ ինչ-որ բան խանգարում է, որպեսզի հրաժարվեք քաղցրավենիքից և մարզասրահ այցելելուց: Այնպես որ, պետք է, անպայման, գտնեք գիրանալու պատճառը և պայքարեք դրա դեմ: Միայն այսպես կարելի է հեշտությամբ պահպանել քաշը:
Շատերը սկսում են ուտել նյարդայնացած կամ լարված վիճակում: Եթե դուք մարդկանց այդ տեսակին եք պատկանում, ապա պայուսակում միշտ ծամոն պահեք: Ուտելու անհագ ցանկության դեպքում ծամեք այն: Ոչ մի դեպքում սեղանին մի դրեք թխված կամ քաղցրավենիք, քանի որ դու կարող եք «առանց նկատելու» ուտել ամբողջ ափսեն: Բացի այդ համացանցում բազմաթիվ հոլովակներ կան գեր մարդկանց մասին, դիտեք դրանք ու հաստատ կհամոզվեք, որ դիետայի արդյունքում ձեռք բերած գեղեցիկ կազմվածը ոչ մի դեպքում չի կարելի փչացնել:

Leave a Response