Չինաստանում պատրաստվում են մինչև փետրվարի կեսերը COVID-ի դեմ 50 միլիոն մարդու պատվաստել
Չինաստանի իշխանությունները պլանավորում են մինչև Գարնան տոնը՝ լուսնային օրացույցով Նոր տարի, կորոնավիրուսի դեմ առնվազն 50 միլիոն մարդու պատվաստել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 18-ին հաղորդել Է South China Morning Post հոնկոնգյան հրատարակությունը:
2021 թվականին Գարնան տոնը կամ լուսնային Նոր տարվա առաջին օրն ընկնում Է փետրվարի 12-ին: Պատվաստման համար օգտագործվելու են չինական պատվաստանյութեր, որոնք մշակվել են Sinopharm եւ Sinovac Biotech Ltd ընկերությունների կողմից:
Նրանցից յուրաքանչյուրի պատվաստման կուրսը կանցնի երկու փուլով:
Պլանավորվում Է, որ ընկերությունները կմատակարարեն 100 մլն չափաբաժին պատրաստուկ: Մինչև լուսնային Նոր տարին բնակչությանն առավելագույն չափով պատվաստելու ձգտումը կապված Է այն բանի հետ, որ, ըստ ավանդույթի, այդ տոնին մեծ ընտանիքների բոլոր անդամները հավաքվում են: Ազգականներն ամբողջ երկրից գալիս են մի տեղ: Դա տանում Է բնակչության ակտիվ միգրացիայի և մարդկանց մեծ կուտակումների, այսինքն՝ վարակի տարածման համար բարենպաստ պայմանների ստեղծման: