Առողջապահություն

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1431 նոր դեպք. մահացել է 4 մարդ

69.3kviews

Հայաստանում սեպտեմբերի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 1431 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 442875-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 5523 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3210961 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2307 պացիենտ, նվազել է 707-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 430192 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 2133 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 մարդ. մահացածների թիվը 8683 է:

Leave a Response