Առողջապահություն

Գիտնականները COVID-19-ի դեմ դիմակները թունավոր ռումբ են անվանել

50.8kviews

Պլաստիկից պատրաստված միանգամյա օգտագործման դիմակները բնապահպանական աղետ են դարձել 2020 թվականից՝ կորոնավիրուսի համավարակի սկզբից։ Աղտոտվածության հետեւանքների մասին հայտնում է Insider-ը։

Կորոնավիրուսային համավարակին դիմակայելու անհրաժեշտությունից ելնելով դեն նետված միանգամյա օգտագործման դիմակները կարելի է գտնել գրեթե ամենուր. մարդիկ ամեն ամիս մոտ 129 միլիարդ COVID-19 դիմակ են օգտագործում, ինչը մոտ երեք միլիոն է կազմում մեկ րոպեում: Գիտնականներն ու բնապահպանները բազմիցս մտահոգություն են հայտնել թափոնների հսկայական քանակության բացասական հետեւանքների կապակցությամբ։ Կենդանիներին եւ ծովային կյանքին սպառնացող վտանգից բացի, վտանգ կա նաեւ մարդկանց առողջության համար:

Ուելսում Սուոնսի համալսարանի քիմիական ճարտարագիտության պրոֆեսոր Սարփեր Սարփը հետազոտության ընթացքում պարզել է, որ միանգամյա օգտագործման դիմակները, ընկնելով ջրի մեջ եւ այնտեղ սկսելով քայքայվել, արտանետում են ինչպես միկրո, այնպես էլ նանոմասնիկներ պլաստիկից և ծանր մետաղներից՝ կապարից, կադմիումից, պղնձից եւ նույնիսկ մկնդեղից: Սարփն ընդգծել է, որ ապշել է իր հետազոտության արդյունքից, իսկ գիտնականներն այդ նյութերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա դանդաղ գործողության ռումբ են անվանել:

Սարփը հիշեցրել է, որ պլաստիկի, սիլիցիումի կամ այլ նյութերի նանոմասնիկներն այնքան փոքր են, որ կարող են ոչնչացնել բջջային պատերը եւ վնասել ԴՆԹ-ն։ Դիմակները, այլ աղբի հետ միասին, արդեն մտել են ջրային ուղիներ, իսկ այժմ նանոմասնիկները կարող են աղտոտել խմելու ջուրը եւ մտնել մարդու օրգանիզմ։

Leave a Response